Սիրուհին «իսկական ղեկավարի» իմիջի մի մաս, թե՞ ճաշակի դրսեւորում ու դիրքի վկայություն

Մանրամասներ
սիրուհի սեքս

 

1

Կա տղամարդկանց մի տեսակ, որոնց սոցիալական դիրքն է հրահրում նման արարքի:

Սիրուհին հանդիսանում է յուրաքանչյուր «իսկական ղեկավարի» անբաժան բաղադրիչը, նրա իմիջի մի մասը, ճաշակի դրսեւորումը եւ բարեկեցության ու դիրքի վկայությունը: Այդպիսի տղամարդկանց համար կարեւոր է հատկապես սիրուհու արտաքին տեսքը, որը պետք է խոսի իր բարձր ճաշակի մասին: 

1

«Օրինակ, որոշակի կարգավիճակ ունեցող տղամարդկանց համար կարող է անգամ պարտադիր լինել սիրուհի ունենալը, իսկ կնոջ հետ զվարճանքի վայրեր գնալը նույնիսկ անթույլատրելի։ Որոշակի խավի տղամարդիկ էլ կարծում են, որ սեքսուալ կյանքում սեփական կնոջ հետ ազատ լինել չի կարելի, ինչը չի կարելի ասել սիրուհու հարցում»,-պարզաբանում է հոգեբանը։

1

Սիրուհու առկայությունը հաճախ  ցույց է տալիս տղամարդու ապահովվածությունը եւ տալիս է նրան ինքնավստահության, երիտասարդության եւ գրավչության  զգացում: Տղամարդու ինքնագնահատականը տվյալ դեպքում ուղղակիորեն կախված է սիրուհու տարիքից. որքան նա երիտասարդ է, այնքան ավելի բարձր է տղամարդու ինքնագնահատականը: 

1

Տղամարդկանց մի մասի համար էլ սիրուհի ունենալը մոլուցքի պես մի բան է կամ պարզապես խաղ, արկած: 

1