Զույգին բռնացրել են ինքնաթիռում սեքսով զբաղվելիս

Նախորդ տարի իրականացված հարցումներից մեկը վկայում է, որ ամեն 10-րդ բրիտանացին ինքնաթիռում երբեւէ զբաղվել է սեքսով

Փարիզից Ստոկհոլմ թռչող ինքնաթիռում օրերս մի զույգի բռնացրել են սեքսով զբաղվելիս եւ բարեմաղթանք հղել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, անձնակազմի անդամներից մեկը բարձրախոսով շվեդերենով շնորհավորել է նրանց:
“Մենք ցանկանում ենք մեր լավագույն ցանկությունները հղել ավելի վաղ զուգարան մտած զույգին ուրախ վերարտադրության առթիվ”,- հայտարարել է նա, ինչին հետեւել է ուղեւորների ծիծաղը, եւ բոլորը սկսել են հետաքրքրվել, թե ում մասին է խոսքը: 

Զույգի մասին այլ տեղեկություններ հայտնի չեն, պարզ չէ նաեւ այն, թե ինչպես են ինքնաթիռի անձնակազմի անդամներն իմացել, թե ինչով են նրանք զբաղվում զուգարանում: 

Նշենք, որ վերջին տարիներին մի շարք դեպքեր են գրանցվել, երբ զույգերը տուգանվել են ինքնաթիռում սեքսով զբաղվելու պատճառով: Նախորդ տարի իրականացված հարցումներից մեկը վկայում է, որ ամեն 10-րդ բրիտանացին ինքնաթիռում երբեւէ զբաղվել է սեքսի որեւէ տեսակով:


Աղբյուրը` Daily Mail