Հատապտղային կրեմ-մուս՝ խանութից գնված պաղպաղակի փոխարեն

Համեղ և հեշտ բաղադրատոմս

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 բաժակ
2. Սպիտակաձավար – 2 ճ/գ
3. Ձու – 1 հատ
4. Շաքարավազ – 0.5 բաժակ
5. Հատապտուղներ – 1 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Կաթը և սպիտակաձավարը եփել 15 րոպե՝ մինչև պինդ զանգված ստացվի:

2. Ջրային բաղնիքի վրա հարել ձուն և շաքարավազը:

3. Հատապտուղները հարել բլենդերով:

4. Բոլոր բաղադրիչները հարել, լցնել կաղապարների մեջ և դնել սառցախցիկում: