Էդ Շիրանի նոր տեսահոլովակը մի քանի ժամում ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսահոլովակում Շիրանը հիփ-հոփ կատարող Դեյվի և արգենտինացի ռեփեր Պաուլո Լոնդրայի հետ հեծանիվներով շրջում է Լոնդոնում և երգում աղջիկների հետ հարաբերությունների մասին
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի նոր` Nothing On You երգի հիման վրա նկարված տեսահոլովակը

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի նոր` Nothing On You երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը մի քանի ժամում ավելի քան 1 մլն դիտում է հավաքել: Տեսանյութը հրապարակվել է երգչի YouTube-ի էջում:

Տեսահոլովակում Շիրանը հիփ-հոփ կատարող Դեյվի և արգենտինացի ռեփեր Պաուլո Լոնդրայի հետ հեծանիվներով շրջում է Լոնդոնում և երգում աղջիկների հետ հարաբերությունների մասին:

Սա Շիրանի՝ հուլիսին թողարկված No.6 Collaborations Project (բոլոր ստեղծագործությունները ձայնագրվել են այլ կատարողների հետ) ալբոմից երրորդ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն է:

Ավելի վաղ երաժիշտը թողարկել էր Beautiful People և Antisocial երգերի տեսահոլովակները: