Ջինսե տաբատ եւ տոպ. Անժելա Սարգսյանի նոր լուսանկարը

Կերպարն ամբողջացրել է սեւ գոտին

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Անժելան բաց գույնի, պատռված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է մոխրագույն տոպի եւ ժիլետի հետ։ Կերպարն ամբողջացրել է սեւ գոտին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անժելան սպորտային հագուստ էր կրում՝ սեւ լեգինսներ, մոխրագույն վերնազգեստ եւ սպորտային կոշիկներ։ Դերասանուհին դիմահարդարված չէր, գրում է style.news.am: