Քնից չորս ժամ առաջ սուրճի կամ թեյի գործածումը բացասական ներգործություն չի ունենում մարդու վրա

Հետազոտությանը մասնակցել է 785 մարդ

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի, կոֆեինի եւ նիկոտինի ազդեցությունը քնի վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep գիտական հանդեսում։

Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ քնից չորս ժամ առաջ սուրճի կամ թեյի գործածումը բացասական ներգործություն չի ունենում մարդու վրա: Ըստ որում նիկոտինը բարձրացնում է անքնության ռրիսկը: Հետազոտությանը մասնակցել է 785 մարդ, որոնց վիճակը հսկել են ավելի քան հինգ հազար օր:

Գիտափորձի մասնակիցները օրագրում գրել են քնից առաջ խմած կոֆեին պարունակող եւ ոգելից խմիչքների, ինչպես նաեւ ծխած սիգարետների քանակը: Ըստ որում գիտնականները նշում են, որ հետազոտությունում հաշվի չեն առնվել անհատական առանձնահատկությունները, որոնք կարող են ազդեցություն գործել քնի որակի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: