Որտե՞ղ է պետք ցողել օծանելիքը

Մանրամասներ
աղջիկ օծանելիք

Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ հարկավոր է քիչ ցողել օծանելիքը. պետք չէ ամբողջ սրվակը միանգամից լցնել։

Օծանելիքը հարկավոր է օգտագործել մաքուր մաշկի կամ մազերի վրա։

Սակայն օծանելիքի երկար պահպանելու ամենակարեւոր գաղտնիքը հետեւյալն է. պետք է ցողել այն հատվածներում, որտեղ կարելի է զգալ ու ստուգել զարկերակը (պուլսը)։

1

Պետք է շոշափել, զգալ պուլսն ու մի քանի կաթիլ օծանելիք ցողել այդ հատվածում։

Մարմնի այդպիսի մասերից է ծնկի ետեւի հատվածը, որը հիանալիորեն պահում է օծանելիքի բույրը։

Մյուս կարեւոր կետը կնոջ երկու կրծքերի միջեւ ընկած հատվածն է։

1

Օծանելիքի բույրը երկար պահպանվում է նաեւ պարանոցի այն շրջանում, որը «թաքնված է ականջների հետեւում. բոլորիս քաջ հայտնի տարբերակ։

Իսկ եթե ցանկանում եք, որ օծանելիքը բույրը շատ երկար պահպանվի, ապա կարող եք մազերը լվանալիս բալզամի մեջ մի քանի կաթիլ օծանելիք լցնել։ Մազերը ունակ են կլանել ցանկացած բույր։ Այս դեպքում ձեր մազերը կնմանվեն անուշաբույր ալիքի։

1

Եւս մեկ կարեւոր պայման. օծանելիքը պետք է թեթեւ լինի։ Ուստի, նույնիսկ եթե դա խանութի նմուշառուն է, ապա պետք չէ ամբողջ սրվակը դատարկել։ Բավական է մի քանի կաթիլ ցողել մարմնի վերը նշված հատվածներում, եւ դուք կստանաք ցանկալի արդյունքը։