«Փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը»

Լուսինե Թովմասյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երկրորդ անգամ մայրիկ է դարձել։ Գեղեցկուհու տիտղոսակիրն ամուսնուն՝ Արթուրին, որդի է պարգևել, որին տվել են Ալեք անունը։

Լուսինեն հրապարակել է որդու հետ առաջին լուսանկարն ու մակագրել․ «Լուսյ աշխարհ եկավ նա․․․ նա, ով այնքան սպասված և այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք և երջանկություն․․․ շնորհակալ ենք, որ ընտրեցիր հենց մեզ, և փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման, մեր Ալեք»։

Լուսինեն նշել է նաև որդու ծննդյան ամսաթիվը՝ օգոստոսի 4։

Նյութի աղբյուր՝ Tert.am Life