Լոնդոնում առաջարկում են ճաշկերույթ կազմակերպել առաջին ուղղաթիռ-ռեստորանում

Առաջին փորձնական ճաշկերույթը կկազմակերպվի օգոստոսի 9-ին և կլինի անվճար
ուղղաթիռ-ռեստորան

Երկնաքերների կամ աշտարակների 50-րդ հարկում ճաշելն արդեն չի զարմացնի շքեղության և էքստրիմի սիրահարներին: Այս ոլորտում նորարարությամբ է հանդես եկել Deliveroo ընկերությունը, որը բառացիորեն նոր բարձրության է հասցրել ռեստորանային ծառայություններ մատուցելու ոլորտը:

Ինչպես ներկայացնում է luxurylaunches.com-ը, լոնդոնյան ընկերությունն այժմ առաջարկում է ճաշկերույթ կազմակերպել իր տեսակի մեջ եզակի ուղղաթիռում: Այո՛, այժմ հնարավոր է սիրելիի հետ ճաշել երկնքում գտնվելիս:

Աշխարհի առաջին ուղղաթիռ-ռեստորանն ստացել է Roocopter One անունը: Նոր ու տպավորիչ փորձառությունը կարող են միաժամանակ վայելել հինգ այցելու: Սննդի պատվերները կվերցվեն և ուտելիքը կմատակարարվի ուղղաթիռի վայրէջքի հրապարակի մոտակա ռեստորաններից:

Առաջին փորձնական ճաշկերույթը կկազմակերպվի օգոստոսի 9-ին և կլինի անվճար: