Մինչև 2025թ. նախատեսում եմ ՀՀ բնակչությունը համալրել ևս նվազագույնը 3-ով. «Իմ քայլը»-ի պատգամավորի արձագանքը վարչապետի ելույթին

Առայժմ այսքանը, իսկ դու՞ք ինչ ծրագրեր ունեք )))

ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչև 2025թ. նախատեսում եմ ՀՀ բնակչությունը համալրել ևս նվազագույնը 3֊ով։
Մինչև 2050թ. նպաստել,որ այս 3֊ը լավ դաստիարակությամբ և կրթությամբ աչքի ընկնեն։
Բայց հենց այսօրվանից շարունակելու եմ կրթվել և չսահմանափակել այսօրվա շրջանակների մեջ։Շարունակելու եմ հավատալ և առաջնորդվել նրանով,որ մենք մեր մտքերի, երազանքների և գործողությունների արդյունքն ենք, որ մեզանից յուրաքանչյուրն է ստեղծում, դարձնում իրեն այնպիսին, ինչպիսին կա՝ հավատալով սեփական ուժերին և գիտելիքներին։ Իսկ մեր ուժերի և գիտելիքների առջև փակ դռներ և սահմաններ չեն կարող լինել։

Առայժմ այսքանը,իսկ դու՞ք ինչ ծրագրեր ունեք )))» 

Հիշեցնենք, որ Դավոյանը դեռ ամուսնացած չէ։