Ռուսաստանում հայաստանցին առևանգել է մանկապարտեզի տնօրենին

Կնոջը հաջողվել է ազատ արձակվել և վերադառնալ տուն

Լենինգրադի երկրամասում առևանգել են մանկապարտեզներից մեկի տնօրենին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ:

Կնոջը հաջողվել է ազատ արձակվել և վերադառնալ տուն:

Քննության տեղեկություններով, կնոջն առևանգել է նախկին ամուսինը, ով հայաստանցի է: Ավելի ուշ կնոջը հաջողվել է համոզել առևանգողին ազատ արձակել իրեն:

Նշենք, որ ոստիկանությանը դիմել էր առևանգված կնոջ աղջիկը՝ հայնելով, որ իր մորը բռնի ուժով նստեցրել են Cadillac-ն ու տարել անհայտ ուղղությամբ: