Լեհաստանում կբացվի աշխարհի ամենախոր ջրավազանը. CNN

Deepspot ջրավազանը կառուցվում է Մշչոնուվ քաղաքում

Լեհաստանում մինչեւ տարեվերջ կարող է բացվել 45 մետր խորությամբ ջրավազան: Այդ մասին հայտնել է CNN-ը:

Deepspot ջրավազանը կառուցվում է Մշչոնուվ քաղաքում՝ Վարշավայից 50 կիլոմետր հեռավորությամբ: Այն կունենա 8 հազար խորանարդ մետր ջուր, ինչը 27 անգամ ավելի է, քան 25-մետրանոց ջրավազանում:

Ինչպես նշվում Է, ջրավազանը հարմար կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ջրասուզորդների համար: Բացի դրանից, կստեղծվի ստորջրյա թունել, որտեղից ջրասուզորդներին կարող են դիտել հանդիսականները:

Deepspot-ի բացվելուն պես այն կդառնա աշխարհում ամենախորը ավազանը եւ առաջին հորիզոնականից հետ կմղի 40-մետրանոց Y-40 Deep Joy-ը Մոնտեգրոտո Տերմեում՝ Վենետիկից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: