Մինչև վերջ կանգնելու ենք Ադրբեջանի կողքին. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրք դեսպանների կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրք դեսպանների կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ելույթի ժամանակ Չավուշօղլուն նախ խոսել է առհարսարակ Թուրքիայի արտաքին քաղաքականության խնդիրների, մարտահրավերի մասին։

Անդրադառնալով արցախյան հարցին, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը ասել է. «Մենք մինչև վերջ կանգնելու ենք եղբայրական Ադրբեջանի կողքին, հատկապես Ղարաբաղի հարցում»: