Վթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա տուժած

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Hyundai» (վարորդ` Ա.Ե., ծնված 1995 թ.) մակնիշիների ավտոմեքենաները:

Օգոստոսի 6-ին՝ ժամը 08:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Hyundai» (վարորդ` Ա.Ե., ծնված 1995 թ.) մակնիշիների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: