Gucci-ն լյուքս դասի սպասք կթողարկի

Gucci-ի ներկայացուցիչների կարծիքով, ֆլորենտական ապրանքանիշը որակի եւ վարպետության խորհրդանիշ է
Gucci

Իտալական Gucci նորաձեւության տունը հայտարարել է լյուքս դասի սպասքի հավաքածու թողարկելու ծրագրերի մասին:

Ըստ Buro 24/7-ի, դրա համար Նորաձեւության տունը ծրագրում է գնել իտալական կերամիկայի եւ սպասքի Richard Ginori ընկերության ապրանքանիշը, որն այս տարվա հունվարին սնանկ է ճանաչվել: Ձեռքի աշխատանքի ճենապակե իրերի, ճաշասեղանի պարագաների եւ սպասքի ստեղծման գործում մասնագիտացած ընկերությունը հիմադրվել է 1735 թվականին: Gucci-ի ներկայացուցիչների կարծիքով, ֆլորենտական ապրանքանիշը որակի եւ վարպետության խորհրդանիշ է: Richard Ginori ապրանքանիշի վաճառքի բաց աճուրդը կկայանա ապրիլի 22-ին: