Ինովացիոն վիրահատությունը կարող է դաշտանադադարը 20 տարով հետաձգել

Ձվարանի հյուսվածքի մի կտորը սառեցնելով կարող է այն պատվաստվել հետագա տարիներին, ինչը թույլ կտա «վերագործարկել» հորմոնները եւ կանգնեցնել դաշտանադադարը

Բժիշկները խոստանում են դաշտանադադարը հետաձգել հրաշագործ վիրահատության միջոցով:

The Sunday Times-ը հատնում է, որ 30 րոպե տեւած վիրաբուժական միջամտության միջոցով մինչեւ 40 տարեկան կնոջ մոտ հեռացվում է ձվարանի հյուսվածքի մի կտորը, որը հետագայում սառեցվում է: Այդ կտորը կարող է պատվաստվել հետագա տարիներին, ինչը թույլ կտա «վերագործարկել» հորմոնները եւ կանգնեցնել դաշտանադադարը:

Այսօրվա դրությամբ ինովացիոն վիրահատություն է  կատարվել Անգլիայի 9 բնակիչների: