Երևանում տրակտորը ջրատարից կուտակված աղբը դուրս բերելիս դի է հայտնաբերել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար՝ դիի ինքնությունը

Օգոստոսի 5-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը կովշով ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի։ Նշված ավտոմեքենան Էրեբունու ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց Նուբարաշենի ավբավայր։

Այս պահին աղբավայր է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, ոստիկաններն ու քննիչները։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար՝ դիի ինքնությունը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: