1. Խնդիրներ հոր հետ հարաբերություններում
Եթե հոր հետ վատ հարաբերությունների նախաձեռնությունը աղջկանից է գալիս, դա կողմնակիորեն մատնանշում է, որ աղջիկն ընդհանուր առմամբ քննադատական վերաբերմունք ունի մարդկության տղամարդկային կեսի հանդեպ:
2. Տանը տղամարդկային էներգիայի գերակայություն
Իսկ դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ աղջիկը համարյա տղայի պես է… եւ արտաքինից, եւ մտածողությամբ, բնավորությամբ, պահվածքով: Պոտենցիալ փեսացուն այդ դեպքում ենթագիտակցաբար զգում է տղամարդկային էներգիայի տիրապետությունը եւ հեռու է փախչում: Չէ որ ոչ մի համարժեք տղամարդ չէր ցանկանա ամուսնանալ տղամարդու հետ եւ նրա հետ երկար ու երջանիկ ապրել:
3. Ցածր ինքնագնահատական
Ամուսնությունը կարող է ստրկության նման լինել, իսկ ճակատագիրը բարեհաճ է եւ սպասում է աղջկա անձի մեջ արմատական փոփոխությունների:
4. Բարձր ինքնագնահատական եւ ակնկալիքներ
Տարածված տիպական դեպք է, երբ աղջիկը սպիտակ ձիով արքայազնի է սպասում: Դա չափազանց փքված կեղծ ես-ի արդյունք է, իր` սիրված աղջկա վերաբերյալ պատրանքային պատկերացման:
5. Ապականված կենսական արժեքներ
Ճակատագիրն իսկական նվեր էր նախապատրաստել, բայց հասունացման ժամանակաշրջանում աղջիկն ընկել է վատ ընկերական շրջապատի կամ այլասերված հանրային կարծիքի բացասական ազդեցության տակ: Անհրաժեշտ է կենսական արժեքների վերագնահատում կատարել, փոխել կյանքի զուգընկերոջ փնտրտուքի վեկտորը եւ ամեն ինչ միանգամից լավ կլինի:
Աղբյուրը` Creu
0Comments