Կաթնաշոռաբանանային դիետա

Կաթնաշոռի նման, բանանն էլ բավականին հագեցնող մթերք է

Սննդակարգը կառուցված է կաթնաշոռային եւ բանանային օրերի հերթագայության վրա: Այն թույլ է տալիս 4 օրվա ընթացքում 3 կգ-ով նիհարել: Կաթնաշոռի նման, բանանն էլ բավականին հագեցնող մթերք է, սակայն կաթնաշոռը լրացվում է մրգերով, իսկ բանանին էլ ոչ ճարպոտ սպիտակուցային մթերքներ են ավելացվում:

1-ին եւ 3-րդ օրեր. կաթնաշոռային

Նախաճաշ. 120 գ կաթնաշոռ, թուրինջ:

Ճաշ. 120 գ կաթնաշոռ, մի կտոր սեխ:

Ընթրիք. 120 գ կաթնաշոռ, թուրինջ: 
2-րդ եւ 4-րդ օրեր. բանանային

Նախաճաշ. բանան, մի բաժակ յուղազուրկ կաթ:

Ճաշ. Բանան, խաշած ձու:

Ընթրիք. 200 գ ոչ ճարպոտ միս, 2 բանան:

 

Աղբյուրը` Dieta.ru,  գրում է NEWS.am STYLE: