Մոլորակը փորձում է ազատվել մարդկությունից

Բնապահպանը պարզաբանում է՝ ինչ վտանգներ են սպասվում Հայաստանին

Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով՝ գլոբալ կլիմայական փոփոխությունը մոլորակի վրեժն է մարդկությունից: «Մոլորակը մարդկանց փորձեց հասկացնել, որ այդպես չշարունակեն, բայց ոչինչ դուրս չեկավ, հիմա փորձում է ազատվել մարդկությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանին սպասվող վտանգներին, նա ասաց, որ արդեն իսկ ջերմաստիճանի բարձրացում է տեղի ունենում, ջրային ռեսուրսներն ու տեղումներն են կրճատվում:

«Առաջին հարվածը ստանում է գյուղատնտեսությունը, տուժում է մարդկանց առողջությունը: Համապատասխան ադապտացման գործընթաց պետք է տեղի ունենա. կանաչապատումն ու ջրային ռեսուրսների խնամքով օգտագործումը, ջրամբարների կառուցումն այս պահին անհրաժեշտություն են: Գյուղատնտեսությամբ զբաղվողները պետք է վերանայեն՝ որտեղ ինչ են ցանում, ինչ են աճեցնում, որովհետև իրավիճակը փոխվում է: Բայց, իհարկե, շատ դժվար է կանխատեսել, թե վաղն ինչ կլինի: Հիմա մոլորակը լրիվ ապակայունացված է»,- ասաց Կարինե Դանիելյանը: