«Dior»-ը ոսկուց դաջվածքներ է առաջարկում

Նման դաջվածքները, որոնց հեղինակը դիզայներ Քամիլ Միշելին է, երկար կյանք չեն ունենում

«Dior» նորաձեւության տունը ոչ միայն ոսկե զարդեր է առաջարկել, այլեւ դաջվածքներ թանկարժեք մետաղից: Սակայն ինչպես նշել է «Dior»-ի ներկայացուցիչը, այդ նորույթն իրենք առաջարկում են միայն ընտրյալ հաճախորդներին:

Հայտնի է սակայն, որ նման դաջվածքները, որոնց հեղինակը դիզայներ Քամիլ Միշելին է, երկար կյանք չեն ունենում:

Դաջվածքների մեկ կոմպլեկտը` մատանիների, ապարանջանների, շղթաների տեսքով, կարժենա 120 դոլար: «Սպառողների միայն 1%-ն իրեն կարող է թույլ տալ փող ծախսել դաջվածքների վրա, որոնք վերջում ջնջվելու են»,-հայտարարել է «Christian Dior»-ի ներկայացուցիչը: