Ամուսնական մատանիների 100-ամյա էվոլյուցիան՝ երկու րոպեում․ VIDEO

Նորապսակներն ի նշան իրենց սիրո ու հավատարմության ճյուղերից հյուսված խորհրդանշական մատանիներ էին նվիրում միմյանց

Mode ֆիրմայի YouTube ալիքում հայտնվել է տեսահոլովակ վերջին հարյուր տարում ամուսնական մատանու էվոլյուցիայի մասին։

Ամուսնական մատանիների պատմությունը շատ ավելի շուտ է սկսվել, քան հայտնվել են թավշյա տուփերն ու հղկված ադամանդները:

Մատանիներ փոխանակելու սովորությունը սկիզբ է առնում դեռ այն ժամանակներից, երբ նորապսակներն ի նշան իրենց սիրո ու հավատարմության ճյուղերից հյուսված խորհրդանշական մատանիներ էին նվիրում միմյանց: