ԵԽ անդամ 9 պետության 333 ՀԿ մտահոգություն են հայտնել Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ

Նրանք դիմել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 9 պետությունների 333 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին նշելով՝

«Հաշվի առնելով ստամբուլյան կոնվենցիայի շրջանակի անհստակությունները և հակասությունները պայմանավորված ստամբուլյան կոնվենցիայում օգտագործվող սահմանումների ոչ միանշանակ բնորոշումներով մենք խորհուրդ ենք տալիս հետևյալը՝

1. Նախաձեռնել կոնվենցիայի վերանայումը գենդերը և վերաբերելի հասկացությունները փոխարինելով «տղամարդկանց և կանանց հավասարության» հայեցակարգով, և
2. Հնարավորություն տալ պետություններին վերապահումներ կատարել կոնվենցիայի հակասական և գաղափարական մասերից. Սա պահանջում է հոդված 78-ի փոփոխություն:

Մենք հավատում ենք, որ վերը նշված երկու կետերին համապատասխան կոնվենցիայի փոփոխություն կատարելու և տարընկալումները վերացնելու արդյունքում ԵԽ անդամ պետությունները ամբողջությամբ կկենտրոնանան բռնությունից կանանց և աղջիկներին պաշտպանելուն ուղղված մեխանիզմների իրագործման հարցի շուրջ:»:

Ինչպես տեսնում ենք ոչ միայն Հայաստանում գտնվող մասնավոր անձինք կամ հանրային կառույցներն են մտահոգություն տեսնում Ստամբուլյան կոնվենցիայի որոշ դրույթների վերաբերյալ, այլ նաև ԵԽ անդամ 9 պետության (Բուլղարիա (չի վավերացրել), Խորվաթիա (վավերացրել է 12/06/2018թ․), Հունգարիա (չի վավերացրել), Լատվիա (չի վավերացրել), Լիտվիա (չի վավերացրել), Մալթա (վավերացրել է 29/07/2014թ․), Ռումինիա (վավերացրել է 23/05/2016թ․), Սլովակիա (չի վավերացրել), Ուկրաինա (չի վավերացրել)) 333 հասարակական կազմակերպություն:

Կազմակերպությունների ցանկը և այլ մանրամասները (ինչպես նաև անգլերեն տեքստի հղումը)՝կայքում»: