Ինչպես շոփինգի համար հարմար օր ընտրել

Արժե ձեռնպահ մնալ ինքնաբուխ ռիսկային գնումներից

Քայլ 1. Հաշվարկում ենք տարվա ձեր անհատական  թիվը: Դրա համար անհրաժեշտ է ձեր ծննդյան օրվա եւ ամսվա թիվը համադրել ընթացիկ տարվա թվի հետ:  Օրինակ` դուք ծնվել եք հուլիսի 9-ին (9.07), ընթացիկ տարին 2016-ն է:  9+7+2+1+6=25. 2+5=7. Տարվա ձեր անհատական թիվը 7-ն է:

Քայլ 2. Հաշվարկում ենք օրվա անհատական թիվը, որի ընթացքում դուք մտադիր եք խանութների վրա «արշավ» իրականացնել:

Օրինակ, դուք շոփինգ եք նախատեսել հոկտեմբերի 15-ին (15.10):

Այդ ամսաթվի թվերն անհրաժեշտ է համադրել տարվա անհատական թվի հետ։ 1+5+1+7=14. 1+4=5:

Օրվա ձեր անհատական թիվը 5-ն է: 1-ից 9 յուրաքանչյուր թիվը բարենպաստ է որոշակի գնումների համար:

Թիվ  1. Արդարանում են խոշոր, մտածված գնումները: Եթե դուք վճռականորեն տրամադրված եք գնում կատարել, արեք դա եւ հենվեք սեփական կարծիքի վրա: 

Թիվ 2.  Հաջող կլինի կոշիկի գնումը: Մնացած առումներով այդ օրը հարմար է ամենօրյա գնումների համար: Եթե ուզում եք ավելի կարեւոր որեւէ բան գնել, քան ընթրիքի մթերքն է, ավելի լավ է` հետաձգել այդ միջոցառումը: 

Թիվ 3.  Բարենպաստ օր է այնպիսի գնումների համար, որոնք դուք ուզում էիք անել, բայց հետաձգում էիք: Հատկապես ստեղծագործության հետ կապված ապրանքների համար` գրքեր, երաժշտական գործիքներ, նկարներ, թատրոնի կամ համերգի տոմսեր:  

Թիվ 4. Արժե ձեռնպահ մնալ ինքնաբուխ ռիսկային գնումներից: Իրեն արդարացնում գյուղատնտեսական մթերքների պաշար գնելը, շինանյութի, կահույքի, կենցաղային տեխնիկայի գնումը: 

Թիվ 5. Այնքան էլ հաջող օր չէ շոփինգի համար. չափից ավելի վճարելու եւ անորակ ապրանք գնելու ռիսկ կա: Առավել բարենպաստ է զբոսաշրջային ուղեւորության կամ մարզական ապրանքների գնման համար: 

Թիվ 6. Հաջող կլինեն այն գնումները, որոնք կօգնեն տանը հարմարավետություն ստեղծել` առաջին անհրաժեշտության իրերը, անկողնու սպիտակեղենը, խոհանոցային սպասքը, դիզայնի առարկաներ, սենյակային բույսեր: 

Թիվ 7. Բարենպաստ է այնպիսի ապրանքների գնման համար, որոնք կծառայեն ինտելեկտուալ զարգացմանը` գերղարվեստական եւ գիտական գրականություն, ուսումնական պարագաներ, համակարգչային տեխնիկա, սեղանի խաղեր: 

Թիվ 8. Հաջող օր է ծավալուն գնումների համար` արժեթղթեր եւ բաժնետոմսեր, անշարժ գույք, մեքենա, զարդեղեն: 

Թիվ 9. Հնարավոր են չարդարացված ծախսեր: Հաջող կլինի նվերների գնումը, բարեգործական նպատակով ապրանքների, թատրոնի, կինոյի, համերգի տոմսերի գնումը: 

Աղբյուրը` Numeroscop.Ru