Գաղտնի ձայնագրություններ՝ սկանդալային բացահայտումներով, որոնք առնչվում են Հայկ Մարությանի՞ն

Մարությանի և «Սանիթեքի» ղեկավարության միջև եղած բանակցություններից կան գաղտնի ձայնագրություններ, և դրանք, ամենայն հավանականությամբ, շուտով կտրամադրվեն մամուլին
սանիթեք

«Սանիթեքի» այսօրվա ասուլիսը բավականին թեժ անցավ։Քաղաքապետրանի արձագանքն էլ շատ չուշացավ։

Ասուլիսից մի ժամ անց քաղաքապետարանից արձագանքեցին, որ Հայկ Մարությանը թեմային կանդրադառնա այսօր երեկոյան, ժամը 20.30-ին 1in.am-ի ուղիղ եթերում կայանալիք ծավալուն հարցազրույցի ժամանակ։

Ըստ hraparak.am-ի տեղեկությունների՝ այս ասուլիսների շարքով հակամարտությունը չի ավարտվելու և նոր սկանդալ է սպասվում։ Ինչպես ասաց մեր աղբյուրը՝  քաղաքապետ Հայկ Մարությանի և «Սանիթեքի» ղեկավարության միջև եղած բանակցություններից կան գաղտնի ձայնագրություններ, և դրանք, ամենայն հավանականությամբ, շուտով կտրամադրվեն մամուլին։ Ձայնագրությունների մեջ սկանդալային բացահայտումներ են, որոնք առնչվում են Հայկ Մարությանի վարած քաղաքականությանը և բռնած դիրքին։