ԱՄՆ-ում ուսուցիչը պարկի տարածքում 2,12 կարատանոց ալմաստ է գտել

«Ադամանդի խառնարան» պարկը գտնվում է հանգած հրաբխի վայրում և աշխարհում այդ քարերի ծագման միակ վայրն է, որը բաց է հանրության առաջ

ԱՄՆ Արքանզաս նահանգում 36-ամյա ուսուցիչը, այցելելով «Ադամանդի խառնարան» պարկ, այնտեղ 2,12 կարատանոց ալմաստ է գտել, հաղորդում է CNN-ը:

Ջոշ Լենիկ անունով տղամարդը, որը պարկ էր այցելել ընտանիքի անդամների հետ, զբոսնելիս գետնին ուշագրավ քար է նկատել:

«Նախ փայլ նկատեցի, իսկ երբ մոտեցա և քարը պահեցի ափիս մեջ, նկատեցի, որ սուր եզրեր չունի»,- պատմել է տղամարդը:

Նա քարը ցույց է տվել կնոջը: Վերադարձի ճանապարհին նրանք գտածոների տեղական կենտրոն են այցելել, որտեղ փորձագետները հաստատել են, որ խոսքն իսկապես ալմաստի մասին է, ընդ որում՝ դա պարկում այս տարի գտնված ամենամեծ ալմաստն է դարձել: Թանկարժեք քարի նոր տերը խոստովանել է, որ առայժմ այն վաճառելու ցանկություն չունի:

«Ադամանդի խառնարան» պարկը գտնվում է հանգած հրաբխի վայրում և աշխարհում այդ քարերի ծագման միակ վայրն է, որը բաց է հանրության առաջ:

1906թ.-ից ի վեր այնտեղ ավելի քան 75 000 ալմաստ է հայտնաբերվել՝ ներառյալ Սթրոն Վագների հազվագյուտ անգույն ադամանդը, որը պարկի ղեկարությունը գնել էր 34,7 հազար դոլարով: