Դա ամենևին չի նշանակում, որ նույն տեմպերով մենք տարին կամփոփենք

Դավիթ Անանյանը՝ 63 մլրդ գերակատարման մասին

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարկային եկամուտների հավաքագրմանը: Նա նշեց, որ կանխատեսվել էր՝ տարեկան կտրվածքով կլինի հարկային եկամուտների շուրջ 62 մլրդ դրամ գերակատարում, բաց դա ապահովվեց կիսամյակի տվյալներով:

«Դա ամենևին չի նշանակում, որ նույն տեմպերով մենք տարին կամփոփենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ասել էին, որ ծրագրավորված բյուջետային եկամուտների առումով որոշակի վերապահումներ կան, որ եթե, օրինակ, 40 մլրդ-ով ավելի պլանավորված լիներ առաջին կիսամյակի ցուցանիշները երկրորդ կիսամյակի համեմատ, ապա կլիներ ոչ թե 63 մլրդ գերակատարում, այլ 22 մլրդ, հետագայում՝ 15 մլրդ, ապա՝ 25 մլրդ: Դ.Անանյանի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ կպահպանեն 63 մլրդ գերակատարումը, որովհետև ծրագրային ցուցանիշի համեմատ՝ որոշ թերակատարում կլինի երրորդ եռամսյակում, որոշակի գերակատարում կլինի չորրորդ եռամսյակում, և դրանց արդյունքը պետք է առնվազն լինի 0, որպեսզի տարեկան կտրվածքով 63 մլրդ դրամ գերակատարումը պահպանվի: