«Այդ ինչ-որ պատմում եք կարո՞ղ ենք ուտել». Աննա Հակոբյանի հարցը Կալավանի բնակչին

Մի քանի ամսում վարկս փակել եմ

Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կալավան գյուղ:

Կալավանի բնակիչները արդեն 5 տարի իրենց տները հյուրատների են վերածում ու զբոսաշրջիկներ ընդունում: Ասում են՝ այդ նպատակով վերցված վարկերը մի քանի ամսում մարում են: Ռոբերտ Ղուկասյանը, ով կազմել է գյուղի զարգացման 10-ամյա ծրագիր և արդեն 5 տարի է այն իրագործում է, ծրագիրը սկսել է սեփական օրինակով.

«Հյուրատնային բիզնես ու օրգանական գյուղատնտեսություն: Մեր գյուղն այս ճանապարհով է զարգանում: Առաջին հյուրատունը եղել է իմ տան երկրորդ հարկը: 1.200.000 դրամ գումար եմ ծախսել: Բարեկարգել ենք տունը, սանհանգույցը ու արևային էներգիա ենք տեղադրել: Գյուղի 70 տոկոսը արևային էներգիայով է ջեռուցվում: Մի քանի ամսում վարկս փակել եմ»: