Կարմիր գինին՝ դեպրեսիայի բուժման բանալի

Մինչդեռ, չարժե, որ ոգելից խմիչքների սիրահարները ոգեւորվեն

Բուֆալոյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են ռեսվերատրոլի՝ կարմիր գինու մեջ պարունակվող բնական ֆիտոալեքսինի նոր օգտակար հատկություն։

Հետազոտության շրջանակում փորձեր են իրականացվել կրծողների վրա՝ ռեսվերատրոլի ազդեցությունը դեպրեսիայի եւ տագնապայնության ժամանակ պարզելու համար։ Պարզվել է, որ ռեսվերատրոլը գլխուղեղում արգելակում է դեպրեսիվ եւ տագնապային վիճակ առաջացնող ֆերմենտը։ Դրական էֆեկտը կապված է այն բանի հետ, որ ռեսվերատրոլը ճնշում է PDE4-ի սինթեզը, որն ուժեղանում է սթրեսի ժամանակ առաջացող կորտիկոստերոնի ազդեցության տակ։

Մինչդեռ, չարժե, որ ոգելից խմիչքների սիրահարները ոգեւորվեն։ Բանն այն է, որ փորձի ենթարկվող կրծողները ստացել էին ռեսվերատրոլ իրենց քաշի մեկ կիլոգրամի դիմաց՝ 10 միլիգրամ։ 70 կիլոգրամ մարդու համար կպահանջվի 700 միլիգրամ չափաբաժին, ինչը համարժեք է 350 բաժակ կարմիր գինուն։ Ինչպես նշում են մասնագետները, ալկոհոլի այդ քանակությունը մարդու համար մահացու է։

Գիտնականները կարծում են, որ ռեսվերատրոլը պատկանում է հակադեպրեսանտների նոր դասին։ Նկատի ունենալով դա՝ բնական այդ ֆիտոալեքսինը կարող է արդյունավետ այլընտրանք դառնալ գոյություն ունեցող դեղամիջոցների համար։

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են Neuropharmacology ամսագրում։