Հարբած հնդկացին կծել է իրեն խայթած օձին

Ականատեսները նշել են, որ օձը հնդկացու վիճակի համար մեղավոր չէ, քանի որ եղել է ոչ թունավոր

Հնդկաստանում տեղի բնակիչ Ռաջ Կումարը, որ ալկոհոլային խմիչք էր խմել, կծել է իրեն խայթած ոչ թունավոր օձին։ Ավելի ուշ նա հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ վիճակում։ Նրա վատ լինելու պատճառները հայտնի չեն՝ տեղեկացնում է New York Post-ը։

«Օձը խայթել է նրան։ Ի պատասխան՝ նա կծել է նրան և մասերի բաժանել»,- նշել է տուժոի հայրը։

Ականատեսները նշել են, որ օձը հնդկացու վիճակի համար մեղավոր չէ, քանի որ եղել է ոչ թունավոր, գրում է 1in.am: