Ի՞նչու էին մերկ տղամարդիկ հայտնվել Կիևի փողոցներում

Ականատեսները պատմել են, որ տղամարդիկ եղել են բացարձակ մերկ և կրել են միայն փողկապներ

Հուլիսի 26-ին Կիևի փողոցներում մերկ տղամարդիկ էին հայտնվել: Նրանք դուրս էին եկել վազքարշավի՝ Կրեշատիկ փողոցից դեպի Անկախության հրապարակ: Թե ովքե՞ր էին նրանք, ու ո՞րն էր այս ակցիայի նպատակը, կիևցիները չգիտեն: Ականատեսները պատմել են, որ տղամարդիկ եղել են բացարձակ մերկ և կրել են միայն փողկապներ: Նրանք հայտնվել են շատ անսպասելի: Ականատեսներից ոմանք հասցրել են տեսանկարահանել նրանց ու տեղադրել նյութը համացանցում: Այժմ ոստիկանությունը փնտրում է ակցիայի մասնակիցներին:

Նշենք սակայն, որ սա առաջին նման ակցիան չէ Կիևում: Անցած տարվա դեկտեմբերին անհայտ մերկ տղամարդը փորձել էր առևանգել մետրոյի գնացքներից մեկը: