Երեկոները միայնակ չեմ անցկացնում․ Մոնիկա Բելուչի․ Ֆոտո

Մանրամասներ
моника белуччи

Իտալացի դերասանուհի եւ մոդել Մոնիկա Բելուչին, որը 58 տարեկանում եւս շարունակում է սեքս խորհրդանիշ մնալ, նկարահանվել է ազդեցիկ ֆոտոշարքում, որն անց է կացվել լողավազանում։

1

Երկրպագուները շարունակում են հիանալ նրա արտաքինով։

Օրերս ֆրանսիական «Madame Figaro»-ն աստղի երկրպագուներին ներկայացրել է նոր հարցազրույցն ու ֆոտոշարքից մի քանի լուսանկար հրապարակել։

Դերասանուհին անկեղծ, ամառային հագուստ է կրել։ Նա ներկայացել է տարբեր լողազգետներով, որոնք ցուցադրել են հրաշալի կազմվածքը։ Սլացիկ ազդրեր, փարթամ կուրծք, բարակ գոտկատեղ. դժվար է հավատալ, որ այս շքեղ կինը 58 տարեկան է։

Լուսանկարներից մի քանիսն արված է լողավազանում, ուր նա զգեստ է կրել։

Հեղինակները շփվել են նաեւ դերասանուհու հետ եւ նրան մի քանի անկեղծ հարց ուղղել։ Դրանցից մեկը վերաբերում էր նրա հարաբերություններին ու վերջերս նկարիչ Նիկոլայ Լեֆեւրից բաժանվելուն, որն, ի դեպ, Բելուչիից երիտասարդ էր 18 տարով։ Դերասանուհին մանրամասներ չի ներկայացրել, սակայն ակնարկել է, որ երեկոները միայնակ չի անցկացնում։ «Ես ասել եմ, որ ամեն ինչ ավարտված է, բայց ես չեմ ասել, որ միայնակ եմ»,- ընդգծել է Բելուչին։