3 ոսկե հնարք, որ հնարավորություն կտան այլևս չբղավել երեխաների վրա

Մի՛ պահանջեք երեխաներից ավելին

Անգին խորհուրդներ բոլոր ծնողներին։

Ծնող լինելը բոլորովին հեշտ չէ: Հաճախ աշխատանքային ծանր օրվանից հետո վերադառնալով տուն՝ ցանկանում ենք պայուսակը նետել մի կողմ և մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին, սակայն մենք՝ զույգերս, մոռանում ենք, որ հայրությունն ու մայրությունը ևս աշխատանք է:

Այո, կրկնակի աշխատանքը երբեմն խելագարության է հասցնում, բայց, ի վերջո, երեխաները մեզ չէին խնդրել իրենց լույս աշխարհ բերել, ուստի նրանց համար մենք պատասխանատվություն ենք կրում: Այս երեք գաղտնիքները կօգնեն Ձեզ այլևս չբարձրացնել ձայնը նրանց վրա:

  1. Նախևառաջ հասկացեք՝ որ դեպքերում եք հունից դուրս գալիս  


Եթե Դուք տանել չեք կարողանում բարձր երաժշտություն կամ վատ գնահատականներ, ապա Ձեզ անհրաժեշտ է մտովի նախապատրաստվել դրան: Այն Ձեզ թույլ կտա ավելի հանգիստ արձագանքել երեխաների կողմից մատուցած անակնկալներին:

2.  Մի՛ պահանջեք երեխաներից ավելին 

Իհարկե, հաճելի է հպարտանալ երեխաներով: Եթե երեխան հաճախում է սպորտի կամ արվեստի խմբակ, դա դեռ չի նշանակում, որ նա պարտադիր տաղանդ ձեռք կբերի այդ առարկայից: Պետք չէ սեփական չբավարարված ամբիցիաները բարդել երեխաների ուսերին:

3. Հաշվեք մինչև 10-ը

Այս տարիքում Դուք ևս անտանելի եք եղել: Երեխաների էներգիայի և հետաքրքրասիրության կեսը մարդուն կարող են խելագարության հասցնել, սակայն չպետք է մոռանալ, որ Ձեր ծնողների համար էլ հեշտ չի եղել: Հասկացեք, որ միայն նրանց համբերատարության շնորհիվ եք դարձել այն, ինչ դարձել եք: Ահա այս գիտակցումը Ձեզ կստիպի վերահսկել զգացմունքները: