Դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Բալթիկ ծովից։
Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում նա պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նազենին բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է սեւ շապիկի հետ։ «Ալիքների վրայով վազողը»,- մեկնաբանություններում գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին լողազգեստ էր կրում։ Հրապարակմանը կից Նազենին կատարել էր հետեւյալ գրառումը․ «#ջրիրթեկարողես Այսօր Վադավառ է։ Դե ջրեք»։
0Comments