«Հիասքանչ». Աստղիկ Սաֆարյանը՝ կարճ, վառ զգեստով

Նոր հրապարակված լուսանկարներում հմայիչ երգչուհին ոճային կերպարում է եւ ընդգծել է գեղեցիկ կազմվածքը

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը մեկնէլ է Իսպանիա, որտեղից արդեն իսկ հասցրել է կիսվել գեղեցիկ կադրերով։

Նոր հրապարակված լուսանկարներում հմայիչ երգչուհին ոճային կերպարում է եւ ընդգծել է գեղեցիկ կազմվածքը։ Instagram-յան էջում տեղադրված կադրերում Աստղիկ Սաֆարյանը վառ նարնջագույն զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Հագուստը զարդարված է սեւ, խոշոր գոտիով, որն ընդգծում է հարթ որովայնը։ Կերպարն ամբողջացնում են վառ արեւային ակնոցը եւ խոշոր ականջօղերը։ Երկրպագուները հաճոյախոսություններ են արել երգչուհուն՝ նշելով, որ նա միշտ ոճային է։ «Դու հիասքանչ ես»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին զոլավոր շորտ էր կրում եւ սեւ տոպ։ Աստղիկ Սաֆարյանը հագուստը համադրել էր ցածրակրունկ կոշիկների եւ ամառային սպիտակ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Կադրերն արվել էին Իսպանիայում՝ Բարսելոնա քաղաքում։