Հրաձգություն Կալիֆոռնիայում

Հրաձգության ժամանակ կարող էր տուժել 11 մարդ

Հրաձգություն է տեղի ունեցել Կալիֆոռնիայի նահանգում Gilroy Garlic Festival գաստրոնոմիական փառատոնի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Գիլրոյ քաղաքի ոստիկանությունը, տեսագրությունը հրապարակվել է ոստիկանական վարչության Twitter-ում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են տուժածների մասին, սակայն չեն ճշտել նրանց թիվը: Ոստիկանությունում ընդգծել են, որ պատահարի վայրն այս պահին մնում է ոչ անվտանգ: Սան Խոսեի հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցիչ Ջոյ Ալեկսոն NBC հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ հրաձգությունից հետո հոսպիտալացվել է հինգ մարդ: Նա չի ճշտել, թե ինչ վիճակում են գտնվում այդ անձինք. Դրանցից ոմանց բժշկական հիմարկություն են հասցրել ուղղաթիռով:

Սա Խոսեն գտնվում է Գիլրոյից ոչ հեռու: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է. «Իրավապահ մարմինների աշխատակիցները գտնվում են Գիլրոյում (Կալիֆոռնիայի նահանգ) պատահարի վայրում: Ինչպես հաղորդվում է, հրաձիգին դեռ չեն բռնել»:

Ավեի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել է, որ հրաձգության ժամանակ կարող էր տուժել 11 մարդ: Վկաները հեռուստաալիքի լրագրողներին հայտնել են, որ մարդկանց վրա կրակը բացել է միջին տարիքի մի տղամարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: