Երկար սպասված արձակուրդ. ի՞նչ դեղամիջոցներ են անհրաժեշտ ճանապարհորդելիս

Որոշ դեղամիջոցներ անհրաժեշտ է ունենալ ցանկացած ուղեւորությունների եւ ճանապարհորդությունների ժամանակ

Հավանաբար դուք գիտեք, որ ցանկացած ճանապարհորդության գնալիս ցանկալի է վերցնել որոշ անհրաժեշտ դեղամիջոցներ: Հատկապես ինչպիսի՞ դեղեր պետք է ներառել այդ ցանկում:  Այժմ կփորձենք հասկանալ:

Ո՞ր դեղամիջոցներն է անհրաժեշտ ունենալ

Որոշ դեղամիջոցներ անհրաժեշտ է ունենալ ցանկացած ուղեւորությունների եւ ճանապարհորդությունների ժամանակ.

  • Ցավազրկող դեղեր
  • Ջերմիջեցնող միջոցներ
  • Փորլուծության դեմ դեղամիջոցներ
  • Ալերգիայի դեմ դեղեր (անգամ եթե դուք ալերգիկ չեք)
  • Վիրակապի համար նախատեսված նյութեր՝ պլաստիր, բինտ
  • Հակասեպտիկ նյութեր՝ յոդ, «զելյոնկա», ջրածնի պերօքսիդ, բետադին

Հուշում. ձեզ հետ վերցրեք արդեն փորձված միջոցներ, ոչ թե նոր եւ անծանոթ:

Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ հաշվի առնել

Առաջին օգնության դեղամիջոցները պետք է համապատասխանեն մարդկանց տարիքին, որոնց համար նախատեսված են դրանք: Եթե դուք չափահաս եք, ձեզ անհրաժեշտ կլինեն որոշակի դեղամիջոցներ, սակայն դրանք չեն կարող համընկնել երեխաների կամ տարեցների համար նախատեսված առաջին օգնության միջոցների հետ:

Շատ կարեւոր է նաեւ հաշվի առնել ձեր առողջական վիճակը: Եթե դուք ունեք որեւէ քրոնիկ հիվանդություն, պարտադիր վերցրեք ձեզ հետ դեղամիջոցները, որոնք նշանակվել են ձեզ բժշկի կողմից: Մասնագետից ճշտեք՝ կարելի է արդյոք տանել այդ դեղերը երկիր, ուր դուք պատրաստվում եք այցելել (դեղերի մեծամասնության դեպքում խնդիրներ չպետք է ծագեն, սակայն ճշտել միեւնույն է պետք է):

Չմոռանաք ձեզ հետ վերցնել նաեւ.

  • Արեւայրուքի դեմ միջողներ
  • Միջատների դեմ միջոցներ
  • Ձեռքերի համար հակասեպտիկ գել

Եթե դուք պատրաստվում եք մեկնել դեպի ծով, վերցրեք ձեզ հետ արեւայրուքի դեմ կրեմ բարձր SPF-ով, ինչպես նաեւ այրվածքների դեմ նախատեսված միջոցներ, գրում է  NEWS.am Medicine: