Իսրայելն Ալյասկայում փորձարկել է համալիրը, որն ունակ է հրթիռներ խոցել տիեզերքում

Իսրայելի կառավարության ղեկավար եւ պաշտպանության նախարար Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ փորձարկումների հաջողությունը գերազանցել է բոլոր սպասելիքները

Իսրայելցի եւ ամերիկացի զինվորականներն Ալյասկայում հաջողությամբ փորձարկել են «Հեց-3» հակահրթիռային պաշտպանության համալիրը երկրի մթնոլորտի սահմաններից դուրս թիրախները խոցելու համար, հայտնել է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հեց-3»-ը ստեղծվել է երկու երկրների կողմից, որը պետք է արդյունավետորեն հակազդի բոլոր պոտենցիալ վտանգներին՝ սկսած պաղեստինյան ահաբեկիչների ինքնաշեն ռեակտիվ սարքերից մինչեւ իրանյան բալիստիկ հրթիռներն արտասովոր մարտագկխիկներով:

«Ամառային փորձարկումները հաջողությամբ ցուցադրել են մթնոլորտից դուրս թիրախները խոցելու հնարավորությունները: Փորձարկումներն անցկացվել են Ալյասկայում ստուգելու հնարավորությունները, որոնք անհնար է փորձարկել Իսրայելում»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Իսրայելի կառավարության ղեկավար եւ պաշտպանության նախարար Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ փորձարկումների հաջողությունը գերազանցել է բոլոր սպասելիքները: Իսրայելյան սպառազինության մեջ արդեն կան Patriot եւ ավելի վաղ մոդիֆիկացիայի «Հեց» համալիները, որոնք նախատեսված են իրանյան եւ սիրիական ռազմատեխնիկայի դեմ պայքարելու համար, գրում է news.am: