Իտալիայում 2 մարդ է զոհվել մոլեգնած տարերքի հետեւանքով

Տորնադոյի պատճառով զգալիորեն վնասվել են մի քանի կայանած ավտոմեքենաներ, մասամբ վնասվել են երկու շենքերի կտուրներ

Երկու մարդ է զոհվել Իտալիայում վատ եղանակի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով RaiNews24 լրատվական ալիքին:

27-ամյա կինը գտնվում էր սեփական ավտոմեքենայում, երբ այն օդ էր բարձրացել տորնադոյի հետեւանքով, որը տեղի էր ունեցել անցած գիշեր Հռոմից 15 կմ հեռավորության վրա՝ Ֆյումիչինոյի մերձակայքում Ֆոչենե բնակելի շրջանում:

Տորնադոյի պատճառով զգալիորեն վնասվել են մի քանի կայանած ավտոմեքենաներ, մասամբ վնասվել են երկու շենքերի կտուրներ:

Բարձր ջերմաստիճանից հետո Իտալիայում շաբաթ սկսվել են հորդառատ անձրեւները, որոնք ուղեկցվում են փոթորկային քամով ու կարկտով: Եղանակային պայմանների հետեւանքով վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել հյուսիսային եւ կենտրոնական մի շարք շրջաններում: