Միշտ կանչող, միշտ հյուրասեր, միշտ ուժեղ․ Սարգիս Գրիգորյանի նոր լուսանկարն Արցախից

Ավելի վաղ դերասանը լուսանկար էր տեղադրել կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Արցախում։

Instagram-յան էջում հրակապակված կադրում սիրված դերասանը տեսախցիկին կանգնած է մեջքով։ Առջեւում երեւում է «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») հուշարձանը։ Սարգիս Գրիգորյանը հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել է. «Միշտ կանչող, միշտ հյուրասեր, միշտ ուժեղ», - ապա ավելացրել է «#արցախ» հեշթեգը։

Ավելի վաղ դերասանը լուսանկար էր տեղադրել կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը պատկերված էր ձի քշելիս։ Մեկնաբանություններում դերասանը գրել էր. «Հազիվ իրար ձեռք բռնեցինք... Ուզեցինք թիթիզ, ռոմանտիկ նկար ստանալ...»։