«Արսենալի» եւ «Բարսելոնայի» նախկին խաղացողը տեղափոխվեց «Վիսել Կոբե»

Վերմալենը հուլիսի 1-ից ուներ ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար է բաժին հասել «Վիսել Կոբեին»

Լոնդոնի «Արսենալի» եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող, 33-ամյա բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը պայմանագիր է կնքել ճապոնական «Վիսել Կոբեի» հետ, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։

Վերմալենը հուլիսի 1-ից ուներ ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար է բաժին հասել «Վիսել Կոբեին»։

Վերմալենը միացել է «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Անդրես Ինյեստային, Դավիդ Վիլյային եւ Սերխի Սամպերին, որոնք նույնպես հանդես են գալիս ճապոնական թիմում, գրում է sport.news.am: