Պետդումայի պատգամավոր Արթուր Թայմազովը զրկվեց Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից

2017-ին ՄՕԿ-ը Թայմազովին զրկել էր նաեւ 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից դարձյալ դոպինգի պատճառով
Պետդումա

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Արթուր Թայմազովը զրկվեց 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից, որը նա նվաճել էր ազատ ոճի ըմբշամարտի 120 կգ քաշային կարգում։

Հյուսիսային Օսիայում ծնված Թայմազովը Լոնդոնի Խաղերում ներկայացրել է Ուզբեկստանը։ Նա մեդալից զրկվել է հակադոպինգային կանոնադրության խախտման հետեւանքով, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքը։ Կրկնակի ստուգումից հետո դոպինգ թեստի արյան նմուշի մեջ հայտնաբերվել է արգելված տուրինաբոլ։

Ոսկե մեդալը բաժին կհասնի Լոնդոնում երկրորդ տեղը գրաված վրացի Դավիթ Մոձմանաշվիլիին։

2017-ին ՄՕԿ-ը Թայմազովին զրկել էր նաեւ 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից դարձյալ դոպինգի պատճառով։