Հադրութում 300 հեկտարից ավելի գարու դաշտ է այրվել

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով այրվել է քաղաքացիներին պատկանող ընդհանուր 301 հա գարու դաշտ

Հադրութի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել ԱՀ ԱԻՊԾ-ից ուղարկված վիճակագրական քարտն առ այն, որ ս.թ. հունիսի 22-ին «Սիրիգ» կոչվող տեղամասում հրդեհ է բռնկվել:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով այրվել է քաղաքացիներին պատկանող ընդհանուր 301 հա գարու դաշտ։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ԱԻՊԾ ՊՀ եւ ՏԱ տեսչությունը: