Ուղեղը քնած և արթուն ժամանակ աշխատում է նույն կերպ

Հետազոտողները պնդում են, որ երազի ժամանակ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է որոշում կայացնելու համար, ակտիվ չէ, որի հետևանքով մենք չենք վազում կամ թռչկոտում քնած ժամանակ

Մյունխենի Մաքս Պլանկի անվան հասարակական հոգեբանության ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են, որ մենք ինչ էլ անենք երազում, մեր ուղեղը ցուցաբերում է միևնույն ակտիվությունը, ինչ արթուն վիճակում: Նրանք ուսումնասիրել են քնած մարդկանց ուղեղի աշխատանքը: Առաջին հայացքից այն թվում է դյուրին աշխատանք, բայց դա այդպես չէ: Որպեսզի ստացվեն ճշգրիտ արդյունքներ, ստիպված էին նախ գտնել կամավորների: Այս մասին հաղորդում է Compulenta գործակալությունը:

Խնդրի ուսումնասիրությունը անհնար կլիներ, եթե չլիներ քունը վերահսկելու երևույթը: Ինչպես գրում են Current Biology թերթում, փորձը ցույց տվեց, որ քնած մարդու ուղեղը միևնույն ակտիվությամբ է արձագանքում: Բայց հարց է առաջանում, թե ինչու մենք քնած ժամանակ չենք վազում կամ ցատկոտում:

Հետազոտողները պնդում են, որ երազի ժամանակ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է որոշում կայացնելու համար, ակտիվ չէ, որի հետևանքով մենք չենք վազում կամ թռչկոտում քնած ժամանակ: