Ստամբուլյան կոնվենցիայի պատճառով ի՞նչ տվայտանքների մեջ է հայտնվել Հովիկ Աղազարյանը , և ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը

Աշնանը Աժ-ն պետք է քննարկի Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կամ չեղարկելու հարցը

Ինչպես հայտնի է աշնանը Աժ-ն պետք է քննարկի Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կամ չեղարկելու հարցը: Այս հարցի շուրջ հանրությունը բաժանվել է երկու մասի: Հանրության ավանդական մասը, որը մեծամասնությունն է, դեմ է այդ կոնվենցիայի վավերացմանը, մինչդեռ փոքրամասնություն կազմողները եռանդուն կերպով աջակցում են կոնվենցիայի վավերացմանը:

Այս բաժանարար գիծն անցնում է նաև Փաշինյանի թիմի միջոցով: Այստեղ մարդիկ բաժանված են, պայմանական ասաց «ավանդապաշտների» ՝ ի դեմս Սոֆյա Հովսեփյանի, Սասուն Միքայելյանի և «առաջադեմների»՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան, Լառա Առաքելյան, Լուսինե Բադալյան և այլն:

Սակայն այստեղ էլ կան իրենց ազնիվ գաղափարի կրողներ և պատեհապաշտներ: Օրինակ՝ Լառա Առաքելյանը իր գաղափարների ազնիվ կրողն է, իսկ օրինակ՝ Սոֆյա Հովսեփյանը նույնպես այդ գաղափարների ազնիվ հակառակորդներից է: Նրանք անկախ իրենց հայացքներից ազնիվ են իրենց դիրքորոշման մեջ, բայց կան նաև գործիչներ, որոնք այս կամ այն տեսակետն են հայտնում օրվա քաղաքակա կոնյուկտուրայից ելնելով: Օրինակ՝ նախկին դաշնակցական, ներկայիս իմքայլական Հովիկ Աղազարյանը հաստատ հոգով «ավանդապաշտ է», սակայն կոնյուկտուրան իրեն ստիպում է դեռ չհայտնել իր կարծիքը այս հարցում: Այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում կոնվենցիայի ընդունմանը Աղազարյանը զգուշորեն պատասխանում է, որ «դեռ ամբողջովին չի ծանոթացել այդ փաստաթղթին»: Մարդկային լեզվով ասաց Աղազարյանը սպասում է Փաշինյանի որոշմանը, որից հետո նա կասի իր «տղամարդկային խոսքը»: Ինչու՞, որոհետև պարոն Աղազարյանը իհարկե ավանդապաշտ է, բայց մյուս կողմից նա տեսել է նաև իշխանության քաղցրահամ էությունը և չի ուզում հրաժարվի այդ իշխանության հաճույքից: Նույնը Լուսինե Բադալյանի մասին է: Նա էլ ցույց է տալիս, որ համակրում է այդ կոնվենցիային, սակայն նույնպես սպասում է շեֆի վերջնական խոսքին: Իսկ Փաշինյանը դեռ լռում է, քանզի թքած ունի այդ կոնվենցիայի վրա: Նրան հետաքրքրում է մեկ բան կարո՞ղ է նա վաճառել այդ «կոնվենցիան» եվրոպացիներին՝ ստանալով դրանից քաղաքական դիվիդենտներ: Եթե դա նրան չհաջողվի, ապա Փաշինյանը կմերժի այդ կոնվենցիայի վավերացումը, քանզի չի ուզենա հանրության «ավանդական» մասի մոտ բացասական արձագանք ստանա, մանավանդ, որ նրանք այսօր մեծամասնություն են կազմում:

Իսկ եթե դա իրեն հաջողվի, ապա Լուսինե Բադալյանն ու Լենա Նազարյանը Հ1-ի և «Ազատության» եթերներից դուրս չեն գա, որպեսզի համոզեն, որ կոնվենցիայի դեմ խոսողները, «հետամնաց- հեղափոխականներն են, ովքեր չեն ուզում, որ երկիր ներդրումներ գան»:

Ահա այսպիսին է փաշինյանական «նոր» Հայաստանի իշխանության իրական դեմքը:

Դավիթ Մկրտչյան

zham.am