Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով կրակ է արձակել ավտոտնակի տանիքին վազող երեխաների վրա

Միջադեպի արդյունքում 11-ամյա տղան տուժել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում

Սարանսկում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով պնևմատիկ ատրճանակից կրակ է արձակել երեխաների վրա, ովքեր վազել են ավտոտնակի տանիքին: Այս մասին հայտնում են Մորդովիայի ՆԳՆ-ից:

Ձերբակալված տղամարդը 9 և 11 տարեկան երեխաների վրա կրակել է այն բանից հետո, երբ զգուշացրել է վերջիններիս, որ պետք չէ վազել ավտոտնակի տանիքին, սակայն վերջիններս արհամարհել են կոչը:

Միջադեպի արդյունքում 11-ամյա տղան տուժել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում: