Խոշոր հրդեհ Համալիրի մոտակայքում

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել

Հուլիսի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 55 ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 7000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 5000 քմ, 4000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 700 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 0,5 հա, 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 1,5 հա, 4 հա, 200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, 4000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, 5000 քմ, 2000 քմ, 500 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 2 հա, Օշական գյուղում՝ մոտ 1,5 հա, Թալին-Մաստարա ավտոճանապարհին՝ 1 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 200 քմ, 700 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Արարատ քաղաքում՝ 250 քմ, Ոսկետափ համայնքում՝ 2 հա ցորենի արտ, Հովտաշեն գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Մխչյան գյուղում՝ մոտ 5000 քմ, Բարձրաշեն գյուղում՝ 9000 քմ, 200 պտղատու ծառ և 50 տնկի, Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 2 հա, Մերձավան գյուղում՝ 1000 քմ, Դալարիկ գյուղում՝ 3600 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 2000 քմ, 200 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 5 հա, 1 հա, Աբովյան քաղաքում՝ 5 հա, 500 քմ, 800 քմ, 200 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 4 հա և մոտ 20 պտղատու ծառ, Նուռնուս գյուղում՝ 3000 քմ, Ալափարս գյուղում՝ 1 հա, Ջրաբեր գյուղում՝ մոտ 15 հա, Մայակովսկի համայնքում՝մոտ 200 քմ, Արզնու ձորում՝ մոտ 4 հա, Ալափարս-Աղվերան ավտոճանապարհին՝ 5000 քմ, Նոր Հաճն-Գետամեջ ավտոճանապարհին՝ մոտ 25 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1,5 հա ցորենի արտ, Փանիկ գյուղում՝ 500 քմ, Ախուրյան-Նոր Ախուրյան ավտոճանապարհին՝ մոտ 1,5 հա ցորենի դաշտ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 4 հա, 300 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2000 քմ, Արին գյուղում՝ 5 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: