Խոշոր հրդեհ՝ Արզնիում

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, վնասվել է 100 պտղատու ծառ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 25-ին, ժամը 17:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Արզնի համայնքի 4-րդ թաղամասի սկզբնամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել՝ 19:07-ին:

Այրվել են երկու վագոն տնակ՝ մասամբ (27 քմ եւ 20 քմ ), 50 պտղատու ծառ, 5 հա բուսածածկույթ եւ ջերմահարվել է մոտ 50 պտղատու ծառ: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: