Չինաստանում առաջին անգամ մասնավոր հրթիռ են արձակել տիեզերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

i-Space ընկերությունը հիմնադրվել է 2016-ին, հրթիռը, որի զանգվածը կազմում է 31 տոննա, կարող է մինչև 260 կգ օգտակար բեռ տեղափոխել ուղեծիր

Չինական i-Space մասնավոր ընկերությունը հաջողությամբ իրագործել է «Հիպերբոլա-1» անունն ստացած 4 աստիճան փոքրածավալ հրթիռակրի արձակումը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, արձակումը տեղի է ունեցել Ցզյուցյուան տիեզերակայանից, որը գտնվում է Գանսու հյուսիսարևմտյան նահանգում: Նշվում է, որ սա մասնավոր ընկերության մշակած հրթիռակրի առաջին հաջող արձակումն է Չինաստանում:

«Հիպերբոլա-1»-ի ընդհանուր երկրությունը կազմում է 20.8 մետր, կորպուսի առավելագույն տրամագիծը՝ 1.4 մետր: Հրթիռը, որի զանգվածը կազմում է 31 տոննա, կարող է մինչև 260 կգ օգտակար բեռ տեղափոխել ուղեծիր:

i-Space ընկերությունը հիմնադրվել է 2016-ին: Այն զբաղվում է ոչ մեծ հրթիռակիրների մշակմամբ՝ ուժերը կենտրոնացնելով հավաքման գործընթացի ցածր արժեքի և բարձր որակի վրա: