Բեռնատարն ամբողջությամբ այրվել է.Կա տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա

Հուլիսի 25-ին, ժամը 16:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Չկալով գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը (անասնակերով բեռնված). կա տուժած:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Ն.Մ.-ն քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 18:31-ին։ Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ և մոտ 200 հակ անասնակեր: